Անհասկանալի է, թե ի վերջո ով է պատասխան տալու Ռուսաստանից գազ գնելու անհեռատես պայմանագրի համար։ Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նա նշել է, որ վերջին տարում նավթի եւ գազի միջազգային գների նվազման հաշվարկով  Հայաստանի էներգաապահովման համար հիմա պետք է բավականացներ ոչ թե 1 մլրդ, այլ 420 մլն դոլար։ Լրացուցիչ մոտ 600 մլն դոլարը կբավականացներ 18 տոկոսով աղքատության մակարդակը նվազեցնելու համար։

«Ինչու՞ մենք հոգ չենք տարել այն մասին, որ գինը պայմանագրում փոփոխության ենթակա լինի։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու»,- հարցրել է Բագրատյանը։