Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, հունվարի 1-ից երկրում արգելվում է կանխիկ դրամով ալկոհոլային խմիչք գնել: Կարգը խախտողները պատասխանատվության կենթարկվեն, անգամ՝ քրեական:
Նշենք, որ ալկոհոլային խմիչքներն Ադրբեջանում ակցիզով հարկվող ապրանք են համարվում:
Փոփոխություններ են մտցվել նաեւ Քրեական օրենսգրքում: Մեծածավալ վաճառքի դեպքում նախատեսվում է տուգանք՝ մինչեւ 2 հազար մանաթի չափովվ կամ ազատազրկում՝ մինչեւ 2 տարի ժամկետով:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:



























