Աֆղանստանի Քանդահար քաղաքի օդանավակայանը հարձակման է ենթարկվել «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից։ Թալիբները գրավել են օդանավակայանին մոտ գտնվող դպրոցը եւ այնտեղից կրակում են օդանավակայանի ուղղությամբ։ Աֆղանական անվտանգության ուժերը պատախան կրակ են բացում։

ТАСС–ը հաղորդում է, որ զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա։

Բացի դրանից, օդանավակայանին մոտ գտնվող հյուրանոցում պայթյուն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը։ Այլ տվյալներով, մի քանի մարդ է ինքն իրեն պայթեցրել։

Քանդահարը բնակչության թվով երկրորդ քաղաքն է Աֆղանստանում։