Կիեւը հաստատել է հոլանդական Արեւմտյան Ֆրիսլանդիայի թանգարանից գողացված նկարները հայտնաբերելու փաստը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Դոնեցկի մերձակայքում ամառանոցներից մեկում հավաքածու է հայտնաբերվել, որի նկարները նման են այն հավաքածուին, որոնք մի քանի տարի առաջ անհետացել են հոլանդական թանգարանից»,- ասել է Ավակովը՝ սեւ շուկայում փորձել են վաճառել հավաքածուն:
Ըստ «112.UA» գործակալության, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 17-րդ դարի հոլանդական կտավներից բաղկացած հավաքածուն, որը 2005 թվականին գողացվել է Նիդեռլանդներից, հայտնաբերվել է Ուկրաինայի արեւելյան քաղաքներից մեկի ամառանոցում: Խոսքը 24 նկարի մասին է, որոնք հափշտակության ժամանակ 10 մլն եվրո էին գնահատվում:
Հաղորդվում էր, որ գողերը փակվելուց հետո թաքնվել են թանգարանում, այնուհետեւ անջատել ազդանշանային համակարգն ու հափշտակել կտավները:



























