ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը եւ դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիներից ոստիկանությունում ստացվել է 351 հաղորդում:
Նշված դեպքերով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նախապատրաստված նյութերից 96-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, 3-ը` ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ մնացած 252 դեպքերով նախապատրաստվում են նյութեր:




























