Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի ինքնագրիչ սարքը բացել միայն միջազգային փորձագետների ներկայությամբ:
«Խնդրում եմ առայժմ չբացել այն, դա անել միայն օտարերկրյա մասնագետների հետ համատեղ եւ ամեն ինչ մանրամասն արձանագրել»,- ասել է նախագահը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, պարամետրիկ ինքնագրիչ սարքը կօգնի որոշել օդանավի շարժման հստակ հետագիծը եւ որտեղ է այն գտնվել խոցման պահին:
«Այսինքն՝ մենք կկարողանանք հասկանալ, թե որտեղ է այն գտնվել եւ որտեղ են այն դավաճանաբար խոցել թուրքական ուժերը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:



























