Ինչ տվյալներ էլ բացահայտվեն թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական Սու-24-ի ինքնագրիչ սարքի վերծանմամբ, Թուրքիայի գործողությունների նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ (ինքնագրիչ սարքի բոլոր տվյաները), բայց ինչ էլ իմանանք, հարեւան Թուրքիայի իշխանությունների հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվի: Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք Թուրքիային վերաբերվում էինք ոչ միայն որպես բարեկամ երկրի, այլեւ ահաբեկչության դեմ պայքարում դաշնակցի, եւ ոչ ոք չէր սպասում թիկունքից այդ դավաճանական հարվածին»,- ասել է Պուտինը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ամեն ինչ մանրամասն իմանա: «Այդ պատճառով հարկավոր է մանրամասն, ուշադիր, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով դրա հետ աշխատել միջազգային փորձագետների մասնակցությամբ: Ամեն դեպքում՝ մենք պետք է հրավիրենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում մասնակցել այդ աշխատանքին»,- ասել է Պուտինը:



























