Վերջին երեք օրերի ընթացքում ռուսական օդուժը Սիրիայում ավելի քան 300 թռիչք է իրականացրել՝ ոչնչացնելով 600 թիրախ: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղորդել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա տեղեկացրել է, որ Սիրիայի Ռաքքա նահանգի տարածքում ԻՊ-ի ահաբեկիչների երկու խոշոր հենակետեր ոչնչացվել են «Դոնի Ռոստով» սուզանավից արձակված հրթիռներով:
Ավելի վաղ Շոյգուն նախագահ Պուտինին զեկուցել էր, որ Ռուսաստանը Միջերկրական ծովից «Դոնի Ռոստով» սուզանավից «Կալիբր» թեւավոր հրթիռներ է արձակել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:



























