Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետեւանքով Գազել-ը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայատված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E350» մակնիշի 07 ZT 010 պետհամարանիշի (վարորդ` Տ. Զ. 1995 թ. ծնվ.) եւ թիվ 31 երթուղուն պատկանող «ԳԱԶել32213» մակնիշի 3071Տ պետհամարանիշի (վարորդ` Գ. Հ. 1965 թ. ծնվ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ը եւ Տ. Զ.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա. Պ.-ը (1994 թ. ծնվ.) հրշեջ-փրկարարների եւ շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենա եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Գ. Հ.-ի եւ Տ. Զ.-ի վիճակները գնատահել են կայուն ծանր, իսկ Ա. Պ.-ինը ` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: