Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշատպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հանձնարարել է վերլուծել բարձր ճշգրտությամբ նոր զենքով ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածների արդյունքները եւ հույս հայտնել, որ ահաբեկիչների դեմ պայքարում չի պահանջվի այն միջուկային մարտագլխիկներով հագեցնել:
«Իհարկե, հարկավոր է ամեն ինչ վերլուծել՝ ինչ է տեղի ունենում մարտադաշտում, ինչպես է աշխատում զենքը: Ե՛վ «Կալիբր»-ները, ե՛ւ «A-101» հրթիռները լավ արդյունք են ցուցաբերել: Սա նոր, ժամանակակից, բարձր արդյունավետությամբ, բարձր ճշգրտությամբ զենք է: Ընդ որում, կարելի է այն հագեցնել ե՛ւ սովորական մարտագլխիկներով, եւ միջուկայինով: Բնականաբար, ահաբեկիչների դեմ պայքարում դա հարկավոր չէ: Հույս ունեմ, երբեք անհրաժեշտ չի լինի»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:



























