Ամերիկյան Time ամսագրի խմբագրությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «Տարվա մարդ» է ճանաչել։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան NBC News հեռուստաընկերության Today շոուի ժամանակ։
Պատմության մեջ առաջին անգամ Time-ի վարկածով «Տարվա մարդ» կոչումը շնորհվել է 1927թ.։ Այդ ժամանակ այդ կոչումը ստացել էր օդաչու Չարլզ Լինդբերգը, ով առաջինն էր միայնակ հատել Ատլանտյան օվկիանոսը։ Հետագայում այդ պատվավոր կոչումը ստացել էին մասնավորապես նաեւ Ունիսթոն Չերչիլը (1874-1965), Իոսիֆ Ստալինը (1878-1953), Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը (1920-2005), Ջորջ Բուշ կրտսերը, Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























