Դեկտեմբերի 9-10-ը ՝ ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմասնակցի Տաջիկստանի Հանրապետությունում 2016թ. առաջին կիսամյակում անցկացվելիք հետախուզական ուժերի եւ միջոցների համատեղ զորավարժության կազմակերպման եւ անցկացման նախնական շտաբային բանակցություններին:

Խումբը բանակցություններին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համակազմերի ուժերի եւ միջոցների, ղեկավարման մարմինների համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումների 2016թ. պլանի համաձայն։