Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհետացել է «Տարվա մարդը» կոչման համար Time ամսագրի առաջադրած թեկնածուների «շորթ լիսթից» :
Ավելի վաղ հրապարակված «շորթ լիսթում» Պուտինը այդ կոչման համար ութ թեկնածուներից մեկն էր: Նրա անունը հիմա էլ կա «շորթ լիսթի» մասին Time –ի սկզբնական նյութում:
Սակայն հաղթող Անգելա Մերկելի ու շորթ լիսթի մյուս մասնակիցների մասին ամսագրի ամփոփիչ նյութում անդրադարձ կա բոլոր թեկնածուներին, բացի Վլադիմիր Պուտինից:
Այսպիսով, անհայտ պատճառներով «շորթ լիսթը» կրճատվել է՝ նախկին ութ թեկնածուներից յոթն են մնացել: Ամսագիրը ոչ մի կերպ չի մեկնաբանել Պուտինի անհետացումը թեկնածուների շարքից, հայտնում է Gazeta–ն:




























