Լավ կլիներ, որ Րաֆֆին` որպես քաղաքական գործիչ, այլ բաներով զբաղվի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն պահանջին, որ ապագա նախագահ Սեյրան Օհանյանը հրաժարական տա:
«Հրաժարական պահանջել կարող է յուրաքանչյուր ոք, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով նախագահի պաշտոնին իր հավակնություններին` Օհանյանն ասաց. «Ես այսօր իմ դերը` որպես պաշտպանության նախարար, իրականացնում եմ: ես չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին: Իմ սահմանադրական պարտքը կատարել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել: ՀՀ զինված ուժերը քաղաքական չեզոքություն են պահպանել, եւ պետք է ասեմ, որ այն քաղաքական անձինք, ովքեր որ տարբեր հայտարարություններ են անում, ճիշտ չեն ասում: Ազատ անկախ քվեարկություն է եղել Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների կողմից, որոնք որ ներկայացել են ընտրատարածք նույնիսկ առանց շարքի ու վերահսկողության, գաղտնի քվեարկությամբ իրենց պարտքը կատարել են»:
NEWS.am-ի դիտարկմանը նոր Սահմանադրության գործելու դեպքում Պաշտպանության նախարարի պաշտոնն ավելի նախընտրելի իր համար, քան նախագահինը, արձագանքեց. «Թույլ տվեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»։




























