Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը դեկտեմբերի 9-ին ՀՀ Մաքսային ծառայությանն է հանձնել 141 մեքենա։ Հանձնման արարողությանը ներկա է եղել Դաշնային մաքսային ծառայության փոխնախագահ Սերգեյ Կոլիչենկոն։

«Մենք շատ կարեւոր ենք համարում մեր հայ գործընկերների հետ համագործակցությունը եւ դրան մեծ կարեւորություն ենք տալիս հիմա ԵՏՄ սահմաններում։ Դրա բաղադրիչներից մեկը նյութատեխնիկական աջակցությունն է։ Մենք կարծում ենք, որ մեր տրամադրած տեխնիկան կբարձրացնի Հայաստանի  մաքսային ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Կոմլիչենկոն։

Հայկական կողմին հանձնել են 103 մլն ռուբլի ընդհանուր արժեքով ԳԱԶ, ՈւԱԶ, «Լադա» մակնիշի ռուսական մեքենաներ։