Պայթյունը տեղի է ունեցել այսօր Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ցզիլին նահանգի համանուն քաղաքի թունաքիմիկատների գործարանում: Ինչպես հաղորդել է  «Սինա» պորտալը, գործարանում հրդեհ է բռնկվել:

Պայթյունի վայրում հրշեջներ են աշխատում: Հաղորդվում է, որ նրանք կարողացել են իրենց վերահսկողության տակ առնել բռնկումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Տեղի իշխանությունները քաղաքի բնակիչներին զգուշացրել են այրվող ֆաբրիկային մոտենալու վտանգավորության մասին: Զոհվածների, վիրավորների կամ էլ թունավոր նյութի արտահոսքի մասին առայժմ չի հաղորդվել: