Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վրդովված է Ուկրաինայի` Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտուն միանալու բանակցություններում Եվրահանձնաժողովի պահանջներից, գրում է   Gazeta-ն:

«Մեզ առաջադրվող պահանջներից մեկն այն է, որ պիտի փոխենք ԱՊՀ-ի մաքսային կանոնները: Բայց այդ մասին խոսելն իսկ ծիծաղելի է, ինչպե՞ս կարող ենք միակողմանիորեն վերցնել եւ փոխել ԱՊՀ-ի մաքսային կանոնները, առանց ԱՊՀ-ի երկրների հետ խորհրդակցության: Դա ուղղակի ծիծաղելի է», - ասել է Ռուսաստանի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպմանը: 

Եվրահանձնաժողովի եւս մի պահանջ` անցումը ԵՄ-ի ֆիտոսանիտարական համակարգին Պուտինի խոսքով    «գուցեեւ վատ չէ»:

«Սկզբունքորեն դա գուցեեւ վատ չէ, գուցեեւ ինչ-որ ժամանակ անենք դա, բայց դա ժամանակ եւ որոշակի ջանքեր է պահանջում: Նույնը վերաբերում է նաեւ տեխնիկական ստանդարտներին:  Այնտեղ` այդ փաստաթղթում գրված է, որ ուկրաինական շուկայում վաճառվող բոլոր ապրանքները պիտի համապատասխանեն եվրոպական տեխնիկական ստանդարտներին: Դա նշանակում է, որ մեր գրեթե ոչ մի ապրանք չի կարող վաճառվել: Դե, ձեւականորեն, ամեն դեպքում ձեւականորեն այդպես է դուրս գալիս», - ասել է Պուտինը: