Ռուսաստանի իշխանություններն արդեն վաղուց գիտեն, որ Թուրքիայի տարածքն օգտագործվում է ԻՊ-ի հետ առեւտրի եւ գրոհայինների պատրաստման համար: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք իհարկե գիտեինք եւ  բավականին վաղուց, որ թուրքական տարածքն օգտագործվում է ԻԼԻՊ-ի հետ առեւտրական գործողությունների եւ Սիրիա զենք ու ահաբեկիչներ  տեղափոխելու, ծայրահեղականների ու գրոհայինների բուժվելու եւ ռազմական գործողություններին դարձյալ նախապատրաստվելու հնարավորության համար, ընդ որում ոչ միայն Սիրիայում, այլեւ այլ տարածաշրջաններում, ներառյալ Հյուսիսային Կովկասը»,- ասել է Լավրովը:

Նախարարը ճշտել է, որ ռուսական իշխանությունները թուրք գործընկերներին վաղուց  առաջարկել էին այդ կապակցությամբ միջոցներ ձեռնարկել, բայց` անարդյունք: 

«Չստացվեց: Ավելին, մեր ինքնաթիռը հրթիռահարելու որոշում կայացնելով` իշխանությունը ցույց տվեց, որ իրենք, ըստ էության, աջակցում են ահաբեկիչներին: Կարեւոր չէ, թե ինչ դրդապատճառներով»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը: