Արցախի բնակչության որոշակի շերտեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18 ամյակի կապակցությամբ կստանան միանվագ դրամական հատկացումներ։

ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, 16 հազարական դրամ կտրամադրվի զոհված զինծառայողների ընտանիքներին եւ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին ու նրանց հավասարեցված անձանց, 13 հազարական դրամ կտրվի Հայրենական մեծ պատերազմի անմիջական մասնակիցներին եւ նրանց հավասարեցված անձանց, 10 հազարական դրամ կստանան Արցախյան ազատամարտում վիրավորվածները։

Արցախփոստի բաժանմունքներում արդեն սկսվել է դրամական միջոցների տրամադրումը։