Ողբերգությունը Կատալոնիայում է կատարվել . 42 ամյա կինը պատուհանից դուրս է նետել իր երկու դստրերին, իսկ հետո ինքնասպան եղել: Անցորդները տան առջեւի ասֆալտին գտել են իսպանուհու, նորածին երեխայի ու 11-ամյա աղջկա մարմինը: Ընդ որում երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները՝ 11 տարեկան աղջիկը դեռ ողջ էր: Սակայն ստացված վնասվածքներից նա հետո մահացել է, հայտնում է Lifenews-ը:
Ինչպես հայտնում է La Vanguardia թերթը, իսպանուհին նաեւ յոթ տարեկան որդի էլ ուներ: Նա ողբերգության պահին տատիկ պապիկի մոտ էր: Վերջին մարդը, ով տեսել էր կնոջը, նրա հարեւանուհին էր: Ոստիկաններին նա ասել էր, որ ոչ մի կասկածելի բան չի նկատել կնոջ վարքագծում:



























