ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումն արձանագրելու համար՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում կանգնեցրել է 1993 թ. ծնված Արման Թ.-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանը մեքենայի հետեւի նստելատեղին նկատել «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տ/չ երկփողանի ողորկափող որսորդական հրացան, որը ներկայացրել է ոստիկանության Սիսիանի բաժին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: