Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ծայրահեղականության նշաններ է հայտնաբերել Միխայիլ Խոդորկովսկու հայտարարություններում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Խոդորկովսկու գործողությունները ծայրահեղական բնույթ են կրում եւ պահանջում են դատավարական գործընթացի անցկացում՝ ՌԴ Քրեադատավարական օրենսգրքի 144 հոդվածի համաձայն, քանի որ դրանք Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի հիմքերը բռնության փոխելու հրապարակային կոչերի նշաններ են պարունակում: Գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկին որոշում է ընդունել նյութերն ուղարկել ՌԴ Քննչական կոմիտե՝ օրենքի խախտման փաստով Խոդորկովսկուն քրեական հետապնդման հարցը լուծելու համար»,- հայտարարել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը: