«Ինեկոբանկին» հաջողվել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել 130 մլն դոլար վերաֆինանսավորվող վարկային փաթեթ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը:

«Մոտ 40 կազմակերպություններից եւ միկրոֆինանսավորման ֆոնդերից մեզ հաջողվել է հավաքել այնպիսի վարկային փաթեթ, որն անընդհատ վերաֆինանսավորվում է: Ասել կուզի, այնքան վստահություն ենք ձեռք բերել, որ մեր արտասահմանյան գործնկերները որոշել են մեզ հետ համագործակցել անընդհատ հիմունքներով», - նշեց Գանջալյանը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 10-ին «Ինեկոբանկը» հայտարարեց  ProCredit Bank-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման մասին: Գործարքի համար բանկը ներգրավեց Միջազգային Ֆինանսական Կազմակերպության (IFC) վարկ՝ $20 մլն-ի չափով, ինչպես նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) բաժնետիրական ներդրում՝ 9,8 մլրդ դրամի չափով (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ $20,2 մլն - խմբ)՝ ստանալով արժեթղթերի 22,7%։