ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական «էլիտայի», մասնավորապես Ռոտենբերգի եւ Չայկայի երեխաների վարքագծի ու Պսկովի նահանգապետ Անատոլի Տուրչակի կողմից լրագրողին ծեծելու մասին հարցին պատասխանելիս անեկդոտ է հիշել։
«Ինչ վերաբերում է Տուրչակին։ Ես գիտեմ, որ լրատվամիջոցներում, համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Տուրչակը կապ ունի լրագրողին ծեծելու հետ։ Դա խորհրդային ժամանակների հայտնի կատակ է հիշեցնում, երբ կադրերի բաժնի աշխատակիցն ասում է՝ սրա պաշտոնը չենք բարձրացնի։ Ինչու՞։ Պարզվում է, որ 5 տարի առաջ նրա կնոջ մուշտակը գողացել են, բայց ամեն դեպքում չենք բարձրացնի։
Մենք չպետք է հարցին այսպես մոտենանք»,- ասել է Պուտինը։
«Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա դրանք կողմնակի բնույթ ունեցող բաներ են։ Ինչ վերաբերում է երեխաների պահվածքին։ Ռոտենբերգը՝ նրա հայրը, պետական մարմիններում չի աշխատում։ Ինչ վերաբերում է Չայկային, Տուրչակին եւ մյուսներին, ես գիտեմ, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվում։ Հիմա նա մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- հարցրել է Պուտինը։
Նա նշել է, որ նախագահին կցի վերահսկիչ վարչությունը զբաղվում է մամուլում համապատասխան հրապարակումներով։



























