Ներկայացված է ԱՄՆ-ում իրականացված արտասովոր գործողության տեսագրությունը. ուղղաթիռի միջոցով ձյունասպիտակ այծերին մի պոպուլյացիայից մյուսն են տեղափոխել: 

Ձյունասպիտակ այծերին առաջին անգամ Յուտա նահանգում բնակեցրել են 1967-ին:  Շրջակա միջավայրի պահպանության տեղի գործակալության աշխատակիցները  պարտավոր են նահանգի տարածքում ցրված ամբողջ պոպուլյացիան առողջ վիճակում պահել: Այդ պատճառով ստիպված են լինում տասնյակ առանձնյակների պարբերաբար տեղափոխել գերբնակեցված խմբերից, տեղեկացնում է  Popular Mechanics-ը:

Ձյունասպիտակ այծերը կարող են շատ արագ տեղաշարժվել կտրատված տեղանքով եւ  ժայռերին ու քարափներին նրանց բռնելը գործնականում անհնար է: Տվյալ առաջադրանքի լուծման համար ուղղաթիռներ են անհրաժեշտ եղել: Կենդանիներին որսում են` պնեւմատիկ զենքից ցանցեր «կրակելով» նրանց վրա, տեղեկացնում է  Lenta-ն:

Երբ այծերին անշարժացնում են, կենսաբաններն իջնում են ուղղաթիռից: Կենդանիների աչքերը կապում են (որպեսզի հանգստացնեն առանց դեղամիջոցի), հետազոտում են, արյան անալիզ են վերցնում եւ վերջապես ռադիո-վզկալ են հագցնում: Նրանց արկղերով տեղափոխում են բնակության նոր վայր եւ ազատ են արձակում: