Իսրայելում լայն հասարակական արձագանք է առաջացրել հուդայական արմատականների հարսանեկան տեսագրությունը, որը ցուցադրվել է Channel 10 News հեռուստաալիքով: Մարդկանց վրդովեցրել է այն, որ հավաքույթի մասնակցիներից մեկը դանակով ծակում է պաղեստինցի մեկուկես տարեկան զոհված երեխա Ալի Դավաբշիի լուսանկարը: Այդ պահին մյուս հյուրերը թափահարում են հրացաններն ու բռնկվող խառնուրդով շշերը՝ որպես հավանության նշան, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters–ը:
Տեսագրությանը կոշտ է արձագանքել երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: «Այս սարսափելի կադրերը բացահայտում են նման մարդկանց իսկական դեմքը, որոնք վտանգ են ներկայացնում Իսրայելի հասարակության համար ու սպառնում ամբողջ երկրի անվտանգությանը»,- հայտնել է նա:
Հուլիսի վերջին անհայտ անձինք Հորդանան գետի Արեւմտյան ափին այրել են մի տուն, որտեղ ապրում էր մեկուկես տարեկան Ալի Դավաբշին՝ իր ծնողների ու երբոր հետ: Տան վրա Մոլոտովի կոկտեյլներ էին նետել: Տեղի բնակիչների խոսքով, միջադեպի վայրում իրենք չորս մարդու են տեսել, որոնք հետո թաքնվել են հարեւան հրեական բնակավայրում: Հրդեհից հետո ողջ էր մնացել միայն Ալի Դավաբշիի չորս տարեկան եղբայր՝ Ահմադը, որը լուրջ այրվածքներ էր ստացել:




























