Բաքվում կանխել են ինքնահրկիզման փորձը: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Nikoil բանկի շենքի առաջ մայրաքաղաքի բնակիչ Էլվին Մեխթիեւն ինքն իր վրա բենզին է լցրել ու պատարստվում էր ինքնահրկիզում անել, բայց անցորդները ժամանակին խանգարել են նրա մտահղացման իրականացմանը:

Որոշ տեղեկություններով, տղամարդը որոշել է նման ծայրահեղ քայլի դիմել պարտքի պատճառով, որն ի վիճակի չէր տալ: