ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ երկրի հարավ-արեւելյան նահանգներում հզոր տորնադոյի զոհերի թիվը հասել է 14-ի, հաղորդում է nbcnews.com-ը:
Տորնադոյին զոհ են գնացել Միսիսիպի, Թենեսի եւ Արքանզաս նահանգների բնակիչներ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Եղանակի ազգային ծառայությունը իրավիճակը համարում է «առանձնապես վտանգավոր»: Այդ նահանգներում ավերվել են տներ, հոսանքի անջատումներ են գրանցվել:
Թենեսիի առողջապահության դեպարտամենտը դեկտեմբերի 24-ի երեկոյան հայտարարել է, որ երեք մարդ է մահացել Մորի Քաունթիում, որտեղ հզոր փոթորիկ, ուժեղ անձրեւ է եղել: Խոսքը 22-ամյա երիտասարդի եւ երկու տարեց մարդկանց մասին, հաղորդում է RG-ն:
Զոհերից ամենափոքրը 7-ամյա տղա է Հոլի Սփրինգսից (Միսիսիսպիի նահանգ), որը մահացել է մայրուղու վրա գտնվող ֆուրգոնում, երբ էլեկտրահաղորդման սյունն ընկել է ֆուրգոնի վրա:
FlightAware.com պորտալի փոխանցմամբ, ավելի քան 2700 ավիաչվերթներ հետաձգվել են, եւս 750-ը՝ չեղյալ են հայտարարվել:




























