Հայաստանում ՀՌՕ-ի Էրեբունու ռուսաստանյան ավիաբազայում հավաքվել են Կարսնոդարի մարզի ռազմական օդանավակայաններից բերված ուղղաթիռները, եւ սկսվել են առաջին թռիչքները:
Ինչպես հաղորդում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը, թռիչքի ընթացքում Մի-24 հարվածային ուղղաթիռների անձնակազմերը կփորձեն օդ բարձրանալու, վայրէջքի, 100-ից 1500 մետր բարձրության, տարբեր արագությամբ թռիչքների հարցերը: Պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատները ծանրաբեռնվածության եւ վերաբեռնման պայմաններում:
Ուղղաթիռային էսկադրիլիայի հարվածային եւ տրանսպորտային ավիացիոն միջոցների հավաքումն ու թռիչքը երկու ամիս կտեւի:
ՀՌՕ-ի բանակային ավիացիայի էսկադրիլիան Հայաստանի Հանրապետության Էրեբունի ռուսական ավիացիոն բազա է բերվել 2015-ի դեկտեմբերին:



























