Գերմանիայում միասնական եվրոպական արժույթի՝ եվրոյի, անցնելուց 14 տարի անց այդ երկրի քաղաքացիների ձեռքին մնացել է շուրջ 12,9 մլրդ մարկ, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Dpa-ի տվյալներ:
Գերմանիայի դաշնային բանկի տվյալներով, 2015-ի նոյեմբերի վերջին բնակչության ձեռքին մնացել է մոտ 168 մլն հատ թղթադրամ եւ 24 մլրդ մետաղադրամ:
Այսպիսով, նշվում է, որ աշխարհում պահպանվել է հիմ արժույթի թղթադրամների մոտ 4 տոկոսը եւ մետաղադրամների 54 տոկոսը:
Գերմանական մարկը լայն տարածում ուներ նախկին Հարավսլավիայի երկրներում եւ Արեւելյան Եվրոպայում, եւ հավանական է, հենց այդ երկրներում է մնացել հին արժույթի զգալի մասը:
Ընդ որում, մարկը հիմա էլ հանգիստ կարելի է փոխանակել եվրոյի՝ առանց սահմանափակումների:



























