ՀՀԿ-ն սկսել է հայեցակարգային դիտարկել Ընտրական օրենսգիրքը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Բոլորիս միտումն է դիմել համապատասխան սարքավորումներին: Աշխարհում տարբեր մոդելներ կան, որոնք հավաստի են: Ընտրություններին ոչ ոք չի ուզում գնալ խախտումների, նույնիսկ ընդդիմությունը: Իհարկե, այդ խախտումները վերագրում են մեծամասնությանը, քանի որ մենք թույլ չենք տալիս ասել, թե Լեւոն Զուրաբյանն ինչ է արել ընտրությունների ժամանակ: Օրինակ, մի անգամ ընտրական գործընթացում Զուրաբյանը քարոզ էր անում մի հեռուստաընկերությամբ: Ես այդ ժամանակ դիմում տվեցի, հետո հետ վերցրի, որովհետեւ ընդդիմության ներկայացուցիչ էր»,- ասել է Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ առաջիկայում կլինի օրենքի ձեւով բանաձեւում, որից հետո խմբակցությունները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը լսումներ կհրավիրեն, կքննարկեն:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաղթել է «Այո»-ն:



























