Վաճառել ամերիկյան արժեթղթերը եւ գնել եվրոպականները. ահա 2016-ի համար ներդրողների ամենատարածված խորհուրդը, հաղորդում է Financial Times-ը:

Եվրոպական Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ակտիվացումը եւ եվրոյի փոխարժեքի նվազումը ամրապնդել են ներդրողների վստահությունը, եւ եվրոպական արժեթղթերը փող են բերում:

Եվրոպական կենտրոնական բանկի վճռական քաղաքականությունն ազդել է նաեւ ֆոնդային բորսաներում. Եթե տարվա սկզբին S&P ամերիկյան ֆոնդային ինդեքսը բարձացել է 1 տոկոսով, ապա եվրոպական EuroStoxx-ը՝ միանգամից 9,8 տոկոսով:

Եվրոպական արժեթղթերը հիմա համարվում են ոչ միայն հեռանկարային, այլեւ մի փոքր ավելի էժան, քան ամերիկյանները: Գնի եւ շահույթի հարաբերակցությունը 15 է, իսկ ամերիկյանի դեպքում՝ 17:

Բայց կա նաեւ հակառակ տեսակետը, ԱՄՆ-ում արժեթղթերի եկամտաբերության նվազումը կդադարի 2016-ին, երբ դոլարն սկսի թանկանալ, իսկ նավթի գները բարձրանան: Հարցն այն, է թե որքան կաճի դոլարը՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների բարձրացման ֆոնին: