Երեկ՝ օգոստոսի 24-ին կայացել են Լոս-Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոսի գործով առաջին լսումները Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Աննայի դաշնային դատարանում:

Լսումների ընթացքում ոչ Ղալումյանը, ոչ չորս կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը փաստաթղթերի կեղծման մեջ, որոնք պիտի օգնեին ապօրինի ներգաղթյալներին խուսափել ԱՄՆ-ից արտաքսվելու վտանգից:

Համաձայն դատարանի որոշման՝ Հայաստանի նախկին հյուպատոսը եւ նրա չորս գործընկերները ազատ են արձակվել գրավի կիրառմամբ: Գործի քննությունը սկսվելու է 2009թ. հոկտեմբերի 6-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախկին հյուպատոսը ու եւս չորս հայեր մեղադրվում են արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Այդ փաստաթղթերը խոչընդոտում էին նրանց արտաքսմանը ԱՄՆ-ից: Նման մի փաստաթուղթը, համաձայն, հետաքննության տվյալների, արժեր 35 հազար դոլար: Ղալումյանն ամբողջությամբ հերքում է ԱՄՆ իրավապահների կողմից իրեն առաջադրված մեղադրանքը: