Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հարավ-արեւմուտքում գտնվող Քեյփթաուն քաղաքում հրդեհների զոհերի թիվը իննի է հասել, հազարավորները տարհանվել են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին,` վկայակոչելով   «News24-ին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհներն ավելի քան 500 բնակելի կառույց են ոչնչացրել ՀԱՀ-ի հարավ-արեւմուտքում գտնվող հյուղակներում, մեկ մարդ զոհվել է: Ազգային ոստիկանությունը`  SAPS-ը, հետաքննություն է սկսել:  

Պորտալի տվյալների համաձայն, շաբաթ օրը ութ մարդ զոհվել է բնակելի կառույցներում բռնկված հրդեհի պատճառով, որն ընդգրկել է Քեյպթաունի տարբեր հատվածները: Զոհվածների թվում երկու երեխա կա, երեք կին եւ երեք տղամարդ: 

Ամենից շատ տուժել են Դելֆտ, Մֆուլենի, Վրայգրոնդ շրջանները, Իմազամո Յեթու, Էլսիզ Ռիվեր բնակավայրերը, ինչպես նաեւ Քեյպթաունի երկաթուղու կայարանի շրջանը: 

Կիրակի հրդեհ է բռնկվել Իմիզամո Եթու բնակավայրում, հրդեհի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մոտ  1,3 հազարը առանց ծածկի է մնացել: Կիրակի երեկոյան հրդեհ է բռնկվել նաեւ Քեյպթաունի երկաթուղային կայարանում, երկաթուղու հինգ վագոն է այրվել: