Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Արշակունյաց պողոտայում գտնվող առեւտրի կենտրոնում 49-ամյա Մադլեն Շ.-ի պայուսակից դրամապանակ գողանալու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 27-ամյա Գոռ Պ.-ն, ով դեկտեմբերի 28-ին, ժամը 12.15-ին, Գնունու փողոցի թիվ 22 շենքի մոտ հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: