Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդֆողանը դավաճանության մեջ է մեղադրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը քննադատել է Սելահաթին Դեմիրթաշին՝ Սիրիայի նախագահ Ասադին աջակցելու, Սիրիայում քրդական ուժերի իրականացրած գործողությունների վրա աչք փակելու վրա։

Էրդողանը, նաեւ դավաճանության մեջ է մեղադրել Դեմիրթաշին՝ պնդելով, թե Թուրքիայի հարավ-արեւելքում ու արեւելքում տեղական իշխանությունների հայտարարած ինքնավարությունը հակասում է Սահմանդրությանը։ «Դեմիրթաշի հայտարարությունների հետ կապված դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել նրա դեմ»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Թուրքիայի միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը  պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։