Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մերդան քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ, եւս 25-ը վնասվածքներ է ստացել, երեքշաբթի հաղորդում է DAWN պարբերականը:
Պայթյունը տեղի է ունեցել այն շենքի մոտ, որտեղ տեղակայված է Պակիստանի գրանցման եւ տվյալների բազաների գրասենյակը (National Database and Registration Authority, Nadra), որում շատ աշխատակիցներ կային:
Ինչպես պարբերականին հաղորդել է տեղի ոստիկանության գլխավոր վերստուգիչի տեղակալ Սայեդ Վազիրը, դա մահապարտի գրոհ էր: Նրա խոսքով, պահպանության աշխատակիցը, որը հերթապահում էր շենքի դարպասների մոտ, կանգնեցրել է մոտոցիկլետով եկած ահաբեկչին: Երբ նրան թույլ չեն տվել ներս մտնել, նա խփվել է դարպասին եւ գործի է դրել պայթուցիկ սարքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Այլ տվյալների համաձայն, պայթուցիկ սարքը պայթել է շենքի մոտ կայանած մոտոցիկլետի վրա:




























