Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է Փարիզում սպանված տղամարդու ինքնությունը: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով BFM-ը:

Պարզվել է, որ երիտասարդը 20-ամյա մարոկկացի Ալի Սալահն է եղել: Նրա ինքնությունը պարզվել է մատնահետքերի միջոցով, քանի որ նրան նախկինում ձերբակալել էին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում ձերբակալված տղամարդն իր մոտ ունեցել ԻՊ ահաբեկչական խմբավորման դրոշով թռուցիկ: