Մարդկային գործոնը չի եղել Սայանո-Շուշենսկի առնվազն 69 մարդու կյանք խլած վթարի պատճառը։ Այս մասին հայտարարել են «ՌուսՀիդրո» ընկերությունում։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ վթարը կապված չի եղել ՀԷԿ-ի աշխատակիցների սխալ գործողությունների հետ՝ դիտարկելով, ընդ որոմ, այլ վարկածներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Ռուսաստանի հզորագույն Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ը

ջրասույզ էր եղել և քանդվել էր մեքենաների սրահը։ Զոհվել էր 69 մարդ, ևս 6 մարդ համարվում է անհետ կորած։

Օգոստոսի 25-ին ՀԷԿ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված և անհետ կորած աշխատակիցների հիշատակը։ 60 վայրկյան կայանում դադարեցվել են վերականգնողական աշխատանքները։ Օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ զոհերի։

Ավելի վաղ առաջ էր քաշվում այն վարկածը, թե վթարի պատճառ է հանդիսացել «հիդրոհարվածը»։ Մինչդեռ, ոչ պաշտոնական աղբյուրներով, տեղեկություն էր սպրդել առ այն, որ կայանի աշխատակիցներից ինչ-որ մեկը «սխալմամբ պատահաբար բացել է փականը», ինչն էլ հանգեցրել է ողբերգության։