Դաղստանի Կիզիլյուրտի շրջանի Կոմսոմոլսկի գյուղում ավարտվել է հատուկ օպերացիան: Հատուկ ծառայություններին հաջողվել է ոչնչացնել տներից մեկում դարանակալած գրոհայիններին: Ինչպես հայտնում է Դաղստանի ՆԳ նախարարությունը՝ ոչնչացվել է երեք գրոհային: Հատուկ ծառայությունները նույնպես կորուստներ են ունեցել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանից երկուսը փոխհրաձգության հետեւանքով մահացու վնասվածքներ են ստացել: Մահացել է գյուղի ղեկավար Հաարզատ Շարիպովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Դաղստանի Կոմսոմոլսկի գյուղի տներից մեկում մի քանի գրոհային է շուրջկալ արվել, որոնք չենթարկվելով հանձնվելու կոչին՝ կրակ են արձակել: Սեպտեմբերի 12-ի ցերեկը հատուկ ծառայությունները շրջափակել էին 8 հոգուց բաղկացած գրահոյինների խումբը: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ոչնչացված գրոհայինների շարքերում եղել է նաեւ կին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մախաչկալայում սեպտեմբերի 12-ի առավոտյան սպանվել է ՆԳՆ ահաբեկչության դեմ պայքարի գծով Հարավային Կովկասի դաշնային շրջանի ղեկավար Հապալ Հաջիեւը: Դաղստանում իրավիճակը վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Անցած շաբաթվա ընթացքում ոստիկանների վրա հարձակման մի քանի դեպքեր են արձանագրվել:





























