63-ամյա Մարիամ Մ.-ն օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի 3-ին ոմն Ռազմիկ եւ Հովիկ իր կենցաղային իրերը բեռնաթափելու ժամանակ դրանց մի մասը յուրացրել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 16-ին պարզվել է, որ Ռազմիկը 64-ամյա Զարմիկ Բ.-ն է, իսկ Հովիկը` 56-ամյա Հովհաննես Մ.-ն, որոնք ներկայացել են բաժին:

Քննությունը շարունակվում է: