Երեւանի բնակարաններից մեկի լոգարանում այսօր՝ հունվարի 19-ին, հայտնաբերվել է  67-ամյա բնակչի դի: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ մահացած տղամարդու գլխի շրջանում հրազենային վնասվածք է եղել, դիակի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ 67-ամյա տղամարդը երկտող է թողել՝ «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ» գրությամբ: