Ռուսական Օրյոլ քաղաքի ծննդատանը երկու շաբաթվա ընթացքում 8 երեխայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեի տվյալներով, 8-ից 7 դեպքում ծննդաբերողներից վաղաժամ ծնունդ են ընդունել, երեխաները ծնվել են տարատեսակ թերություններով: Մահվան դեպքերը գրանցվել են 2016 թվականի հունվարի 3-18-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ ՌԲԿ-ի, հաշվի առնելով, որ «այդպիսի կարճ ժամանակահատվածում միեւնույն բուժհաստատությունում մեծ թվով նորածինների մահվան դեպք է արձանագրվել», Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 293 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ռոսստատի տվյալներով, 2015 թվականի հունվարից նոյեմբեր Ռուսաստանում մանկական մահացության ցուցանիշը կազմել է 6.5 մահ՝ ծնված 1.000 երեխայի պարագայում: 2014 թվականին այդ ցուցանիշը 7.5 է եղել: