ՌԴ Ռազմատիեզերական ուժերը Սիրիայի Դեր Զորի նահանգում մեկ օրում ոչնչացրել են «Իսլամական պետության» գրոհայինների հրամանատարական կետը եւ ավիահարվածներ են հասցրել դաշտային հրետանու եւ վառելիքի պահեստների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դեր Զորի նահանգում՝ Մրեյա բնակավայրում, հարված է հասցվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դաշտային ճամբարի ուղղությամբ։ Արդյունքում ոչնչացվել է հրամանատարական կետը եւ գրոհայինների զորանոցային տեղանքը՝ իր պարունակությամբ»,- ասել է նա։




























