Երեւանում հունվարի 11-ին ծանր գանգուղեղային վնասվածք ստացած եւ հիվանդանոցում մեկ շաբաթ գիտակցության չգալով մահացած 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին վրարեթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդը դեռեւս չի հայտնաբերվել:
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս հետիոտնին վրաերթի ենթարկելու եւ պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով։
Կատարվում է նախաքննություն։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 11-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում Տ.Աղաբաբյանն իր վարած §Ռենո-Լոգան¦ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին՝ Շուշանիկ Իսպիրյանին, եւ թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարը վայրը` հեռացել է:
Շուշանիկ Իսպիրյանը տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մեկ շաբաթ անց մահացել է:




























