Քաղաքական գործիչ Բոիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, համաձայն չէ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի տեսակետին, որը հայտարարել է, որ Նեմցովի սպանությունը բացահայտված է, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ես՝ ի տարբություն Բաստրիկինի, սպանությունը ամբողջովին բացահայտված չեմ համարում»,- հայտնել է նա:
Նրա խոսքով, ՔԿ ղեկավարությունը շահագրգռված չէ, որ հանցագործության ամբողջովին բացահայտվի:
«Բաստրիկինը մի քանի անգամ չի ստորագրել Ռուսլան Գերեմեեւին մեղադրանքները հեռակա ներկայացնելու մասին որոշումը: Այսպես են ասում աղբյուրները, ինչին ես հավատում եմ»,- ասել է Նեմցովան:



























