ՀՀ իշխանությունները կօգնեն թեթեւացնել էլեկտրաէներգիա արտադրողների պարտքի բեռը։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
2013-2014թթ. հետո համակարգում մի շարք խնդիրների պատճառով (ԱԷԿ լրացուցիչ դադար, ՀԷԿ-երի ցածր արտադրողականություն եւ դրանց հաջորդած ՀԷՑ-ի դեֆիցիտը) գեներացնող ընկերությունները ստիպված էին մոտ 14 մլրդ դրամի վարկ վերցնել։ Դրանց սպասարկումը տարեկան կազմում է 1.5 մլրդ դրամ։
«ՀՀ նախագահի եւ վարչապետի կարգադրությամբ եւ միջնորդությամբ ՀԲ-ի հետ աշխատանք է իրականացվել այդ վարկերը վերակազմավորելու եւ ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ մարման անցկացնելու համար»,- հավելել է նախարարը։




























