2017-ի գարնանը Հայաստանի իշխանությունները պատրաստ կլինեն Հայկական ԱԷԿ-ը 3-4 ամսով կանգնեցնել կապիտալ վերանորոգման: Այդ մասին հունվարի  21-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ամփոփելով  2015-ի արդյունքները:

Աշխատանքը կիրականացվի ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման նպատակով Ռուսաստանից վարկի եւ դրամաշնորհի շրջանակում (270 մլն դոլարի վարկային գիծ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ. խմբ.): Այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

«Աշխատանքների ավարտին 2018-ին մենք կունենանք այնպիսի կայան, որն ի վիճակի կլինի աշխատել մինչեւ 2027 թ.: Իհարկե, առաջնային կարեւորություն կտանք անվտանգությանը», - ասել է նախարարը:

Նշենք, որ այժմ գործում է Հայկական ԱԷԿ-ի երկու էներգաբլոկից մեկը`  407,5 ՄՎտ հզորությամբ: 2015-ին այն մոտավորապես 2 787 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա էր արտադրում կամ էլ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 36 տոկոսը: