Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց 24 դոլարից էլ նվազի, «Լուկօյլ» ընկերությունը կարող է փակել Ռուսաստանում նավթարդյունաբերող շատ նախագծեր։ «Ռոսիա 24-ի» եթերում նման կարծիք է հայտնել «Լուկօյլի» ղեկավար Վագիթ Ալեկպերովը։
«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում այն շեմը, որը մեզ կարող է սպասել, բարելի դիմաց 24 դոլար գինն է։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ գնից ցածր շեմի դեպքում շատ նախագծեր ուղղակի պետք է դադարեցվեն»,- ասել է նա։



























