Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ՌԴ-ում հետաքննությանը նվիրված լսումներ կընթանան: ԵԽԽՎ-ի կողմից հետաքննությունը վերահսկողության տակ առնելու մասին որոշում է ակնկալվում, տեղեկացնում է «Կոմերսանտը»:

Հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) նիստ տեղի կունենա` նվիրված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննությանը: Այդ նիստին կարող է որոշում ընդունվել   ՊԱՌՆԱՍ կուսակցության համանախագահի սպանության մեղավորներին պարզելու համար «միջազգային իրավունքի գործիքների» օգտագործման մասին: